«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Աշխարհի ամենաբարգավաճ երկրները

Աշխարհի ամենաբարգավաճ երկրները
09.11.2015 | 12:06

Legatum ինստիտուտը հրապարակել է երկրագնդի ամենաբարգավաճ երկրների ամենամյա Legatum Prosperity Index 2015 վարկանիշային դասակարգումը, որը ներառում է 142 պետություն: ՈՒսումնասիրությունն իրականացվում է 8 ընդհանուր ցուցիչների հիման վրա՝ տնտեսությունը, ձեռներեցությունը և հնարավորությունները, պետական կառավարումը, կրթական համակարգը, առողջապահությունը, անվտանգությունը, անհատի ազատությունները, սոցիալական կապիտալը: Արդեն 5-րդ տարին անընդմեջ վարկանիշային ցուցակը գլխավորում է Նորվեգիան, եզրափակում՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը: Աշխարհի ամենաբարգավաճ երկրների առաջատար տասնյակը.
1. Նորվեգիա
2. Շվեյցարիա
3. Դանիա
4. Նոր Զելանդիա
5. Շվեդիա
6. Կանադա
7. Ավստրալիա
8. Նիդերլանդներ
9. Ֆինլանդիա
10. Իռլանդիա:
ԱՄՆ-ը 11-րդն է, Չինաստանը՝ 52-րդը, Ռուսաստանը՝ 58-րդը, Հայաստանը՝ 93-րդը:

Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ